ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԴԻՄԵԼ Է ԱՄՆ-ԻՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՄԱՆ ԱԿՏԻ 907-ՐԴ ՈՒՂՂՈՒՄՆ ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ԿՈՉՈՎ18 սեպտեմբերի 2002 - 23:16 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը դիմել է ԱՄՆ-ին կոչով` ամբողջովին վերացնել Ազատության աջակցման ակտի 907-րդ ուղղումը, որը արգելում էր Վաշինգտոնին ուղղակի օգնություն ցուցաբերել Ադրբեջանին: ԱՄՆ էներգետիկայի նախարար Սփենսեր Աբրահամի հետ հանդիպման ժամանակ Ալիեւը նշել է, որ Բաքվի համար դա քաղաքական հարց է: Նա ընդգծել է, որ աշխարհառազմավարական կարեւորություն ներկայացնող անվտանգության եւ կայունության հարցերում Ադրբեջանը ԱՄՆ օգնության եւ աջակցության կարիքն ունի: Ընդ որում, Ադրբեջանի նախագահը վստահություն է հայտնել, որ ԱՄՆ-ն կարեւոր նշանակություն է տալիս Կովկասի տարածաշրջանի խաղաղությանը:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |