Փարիզի ահաբեկչությունը կանխած հայը Քլինթ Իսթվուդի ֆիլմում կմարմնավորի ինքն իրեն (վիդեո) 3 փետրվարի 2018 - 11:53 AMT PanARMENIAN.Net - Սորբոնի համալսարանի ծագումով հայ դասախոս Մարկ Մուղալյանը մարմնավորում է ինքն իրեն 2015 թվականին Ամստերդամ-Փարիզ ճեպընթացում իր մասնակցությամբ կանխված ահաբեկչական գործողության մասին պատմող՝ ամերիկացի ռեժիսոր Քլինթ Իսթվուդի 15:17 to Paris ֆիլմում: Այս մասին գրում է The Armenian Weekly պարբերականը: The 15:17 to Paris-ի պրեմիերան տեղի կունենա փետրվարի 9-ին: Նշվում է, որ ֆիլմում նկարահանվել է նաև Մուղալյանի կին Իզաբել Մուղալյանը, որը կանխված ահաբեկչական գործողության օրը նույնպես եղել է գնացքում: Ավելի վաղ հայտնել էինք, որ ամերիկյան Warner Bros. Pictures կինոարտադրող ընկերությունը հրապարակել է ֆիլմի թրեյլերը: 2015 թվականի օգոսոտոսի 21-ին Փարիզից Ամստերդամ շարժվող ճեպընթացի ուղևոր Մարկ Մուղալյանը առաջինն էր, որ նկատում է 25-ամյա մարոկկացի ահաբեկիչ Սյուբա ալ-Քազանին, ով իր Կալաշնիկով տեսակի ինքնաձիգից հասցնում է կրակել ուղևորներից մեկի վրա և վիրավորել նրան: Մուղալյանը փորձում է վնասազերծել ահաբեկչին ու խլել նրանից հրազենը: Սակայն ահաբեկիչը կրակում է Մուղալյանի վրա և վիրավորում նրան: Օգնության են հասնում ճեպընթացի երեք ամերիկացի ուղևոր, որոնց հաջողվում է վնասազերծել ահաբեկչին: Մուղալյանն իր սխրանքի համար Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի կողմից պարգևատրվել է Պատվո լեգեոնի սպայական շքանշանով: Ավելի վաղ շքանշանով պարգևատրվել էին նաև ահաբեկչի վնասազերծմանը մասնակցած երեք ԱՄՆ քաղաքացին և մեկ բրիտանացի: Photo. The Telegraph Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |