Անրին` Օբամեյանգի ու Մխիթարյանի մասին. Նրանք իրար շատ լավ գիտեն 3 փետրվարի 2018 - 12:47 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնի «Արսենալի» նախկին հարձակվող Թիերի Անրին, խոսելով «զինագործների» երկու նորեկներ Հենրիխ Մխիթարյանի և Պյեր-Էմերիկ Օբամեյանգի մասին, ասել է, որ «հիանալի է», երբ երկու տարբեր ակումբից ձեռք բերված ֆուտբոլիստներ միասին խաղալու փորձ ունեն: Այս մասին գրում է բրիտանական Birmingham Mail-ը: Գաբոնացի ֆուտբոլիստ Օբամեյանգը և Հայաստանի ազգային հավաքականի կիսաշատպան Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայում» միասին խաղացել են 2013-2016 թվականներին: «Օբամեյանգը խաղացել է Մխիթարյանի հետ, ուստի նրանք իրար շատ լավ գիտեն, գիտեն ինչպես խաղալ միասին»,- ասել է Անրին: Ավելի վաղ հայտնել էինք, որ Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր Էմերիկ Օբամեյանգը տեղափոխվել է Լոնդոնի «Արսենալ»: ֆուտբոլիստի հետ կնքվել է երկարաժամկետ պայմանագիր, իսկ տրանսֆերը ռեկորդային գումար է արժեցել: Հունվարին «Մանչեսթեր Յունայթեդից» «Արսենալ» էր տեղափոխվել նաև Հենրիխ Մխիթարյանը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |