Instagram-ը թույլ կտա պլանավորել հրապարակման ժամը 3 փետրվարի 2018 - 14:49 AMT PanARMENIAN.Net - Instagram-ը «խմբագրական օրացույց» է գործարկել, որը թույլ կտա օգտատերերին սոցիալական ցանցում նախապես տեղադրված հրապարակումները հետևորդների համար տեսանելի դարձնել ապագայում իրենց պլանավորած ժամին: Այս մասին գրում է սոցցանցի Business Blog-ը: Գործիքն առայժմ աշխատում է միայն լուսանկարների համար. տեսանյութերի հրապարակումը հնարավոր չէ պլանավորել: Ամերիկյան Тhe Verge կայքը գրում է, որ հնարավոր է՝ գործիքը վճարովի լինի օգտատերերի համար: Բանն այն է, որ գործառույթից օգտվելու համար անհրաժեշտ են սոցցանցում հաշիվների կառավարման համար նախատեսված այնպիսի գործիքներ, որոնցից օգտվելու համար հարկավոր է վճարել HootSuite, Sprout Social կամ այլ նմանատիպ ծառայությունների, որոնք սոցցանցի ղեկավարության մարքեթինգային գործընկերներն են: Դեռևս սահմանափակ բիզնես-հաշիվներ կարող են օգտվել գործիքից, իսկ սովորական օգտատերերին, ինչպես հայտնում են ընկերությունից, այն հասանելի կլինի 2019-ի սկզբում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Վարդանյանի ընտանիքի կոչը՝ պահանջել հայ բանտարկյալների ազատումը, եթե Բաքուն ցանկանում է ընդունել COP 29-ը Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Վարդանյանի և Արցախի մյուս ղեկավարների կալանքը Լուկաշենկոն Ալիևի հետ Շուշի է այցելել և 2 տրակտոր նվիրել քաղաքին Նա հաճոյախոսություններ է շռյալել բռնապետ Ալիևի հասցեին Իսրայելը կկասեցնի Թուրքիայի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիրը Oրինագիծը հաստատելու համար այն ներկայացվելու է կառավարությանը Կիրանցեցիները մարզպետի հետ հանդիպումից հետո բացել են ճանապարհը․ Մտահոգությունները չեն փարատվել Մարզպետն ասել է, որ Ադրբեջանին է անցնելու նաև 2023–ին 100 միլիոն դրամով կառուցված ջրի պոմպակայանը |