ԱԺ ընտրություններում կրկնակի քվեարկած քաղաքացին 2 տարով ազատազրկվել է 3 փետրվարի 2018 - 15:22 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է 2017 թվականի ապրիլի 2-ին ԱԺ ընտրություններում կրկնակի քվեարկելու փորձ կատարած անձի` երկու տարվա ազատազրկումը պայմանականորեն չկիրառելու մասին ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանելու վերաբերյալ բողոքը: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայությունը: 2017 թվականի հոկտեմբերի 10-ին դատարանը Հովհաննես Ղազարյանին մեղավոր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով և պատիժ էր նշանակել ազատազրկում երկու տարի ժամկետով: Դատարանը, սակայն, նույն դատավճռով որոշում էր ընդունել Ղազարյանի նկատմամբ նշանակված երկու տարի ժամկետով ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին` սահմանելով փորձաշրջան երեք տարի ժամկետով: Վճիռը բողոքարկվել է Ավան և Նոր նորք վարչական շրջանների դատախազության դատախազի կողմից: Ամբաստանյալ Հովհաննես Ղազարյանի նկատմամբ վերաջնական պատիժ է սահմանվել ազատազրկում երկու տարի ժամկետով՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում որևէ պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաև ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ կամ դիտորդ լինելու իրավունքից զրկելով 2 տարի ժամկետով: Հովհաննես Ղազարյանը 2017-ի ապրիլի 2-ին գնացել է Երևանի թիվ 2/19 ընտրատեղամաս, որտեղ ժամը 09:14-ին ընտրողների գրանցման տեխնիկական սարքը սպասարկող մասնագետին է ներկայացրել իր նույնականացման քարտը, ապա սահմանված կարգով քվեարկելուց հետո հեռացել է տեղամասից: Դրանից հետո Հովհաննես Ղազարյանը մեկից ավելի անգամ քվեարկելու դիտավորությամբ վերադարձել է նույն ընտրատեղամաս և ժամը 09:29-ին ընտրողների գրանցման տեխնիկական սարքը սպասարկող մասնագետին է կրկին ներկայացրել իր նույնականացման քարտը, սակայն Հովհաննես Ղազարյանն իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, քանի որ ընտրողների գրանցման տեխնիկական սարքը արձանագրել է վերջինիս կողմից ընտրություններին մասնակցելու համար կրկնակի գրանցվելու փորձ կատարելու փաստը: Դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել 2017-ի ապրիլի 2-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով: Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | Մելիքյան․ Խուզարկում են Ստեփանակերտի քաղաքապետի տունը «Հետոն էլ է պարզ»,–գրել է նա «Երեմյան Փրոջեքթսը» Երևանում կաթնամթերքի արտադրության գերժամանակակից գործարան է բացել Այն կառուցվել է ներդրումային խոշոր նախագծի շրջանակում, որը մեկնարկել էր 2022 թվականին 200-ից ավելի արցախյան կազմակերպություն՝ ԵԱՀԿ նախագահին․ Մեզ վստահեցնում էին՝ հակամարտությունը ռազմական լուծում չունի «Ո՞ր անտեսանելի ուժն է ԵԱՀԿ դիվանագետներին ստիպում հնազանդորեն դիմանալ Իլհամ Ալիևի հրապարակային ծաղրանքին»,–ասվում է նամակում Գիշերը ձերբակալվել է Մարտակերտի քաղաքապետը Մայիսի 23–ին ձերբակալվել է Ասկերանի քաղաքապետը |