Խոշոր հարկատուները 2017-ին մոտ 13%-ով ավելի շատ հարկ են վճարել 3 փետրվարի 2018 - 16:50 AMT PanARMENIAN.Net - 2017 թվականին Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցուցակը կրկին գլխավորում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, որը մեկ տարում վճարել է 39,717 մլրդ դրամի հարկ: ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ խոշոր հարկատուների ցուցակում երկրորդը «Գրանդ Տոբակո» ընկերությունն է: Այն պետական բյուջե է վճարել է 34,751 մլրդ դրամի հարկ: Նախորդ տարի, ընդհանուր առմամբ, խոշոր հարակտուները պետբյուջե են վճարել 807,4 մլրդ դրամ, ինչը 12,7%-ով ավելի է 2016-ի 716,4 մլրդ դրամից: Ներկայացնում ենք խոշոր հարկատուների առաջին տասնյակը 1. «Գազպրոմ Արմենիա»՝ 39,717 մլրդ դրամ 2. «Գրանդ Տոբակո»՝ 34,751 մլրդ դրամ 3. «Հայաստանի էլեկտրական ցանցեր»՝ 22,036 մլրդ դրամ 4. «Ալեքս Հոլդինգ»` 21,470 մլրդ դրամ 5. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»` 18,670 մլրդ դրամ 6. «Գեոպրոմայնինգ գոլդ»` 13,457 մլրդ դրամ 7. «Սիփիէս օիլ քորփորեյշն»` 12,597 մլրդ դրամ 8. «Ֆլեշ»` 12,459 մլրդ դրամ 9. «Ջեյ Թի Ար Արմենիա»` 11,995 մլրդ դրամ 10. «Ֆիլիպ Մորիս Արմենիա»` 11,644 մլրդ դրամ 2016 թվականի տվյալներով, 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն դարձյալ զբաղեցնում էր առաջին տեղը ՀՀ պետական բյուջե վճարած հարկերի և տուրքերի ընդհանուր գումարով: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |