«Արսենալ»-«Էվերթոն»՝ 5-1. Մխիթարյանը՝ 3 գոլային փոխանցման հեղինակ 3 փետրվարի 2018 - 23:22 AMT PanARMENIAN.Net - Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի հանդիպումում «Արսենալը» տնային խաղում ջախջախել է «Էվերթոնին»։ Արդեն առաջին խաղակեսում տանտերերը 4 գնդակ են ուղարկել հյուրերի դարպասը։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան, ակումբի նորեկ Հենրիխ Մխիթարյանը 2 գոլային փոխանցում է կատարել, աջակցելով առաջին ու 4-րդ գոլերին, որոնք խփեցին Աարոն Ռեմսին ու Պիեր Էմերիկ Օբամեյանգը։ Երկրորդ խաղակեսում «Էվերթոնը» կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն 74-րդ րոպեին Մխիթարյանի հերթական փոխանցումից հետո Ռեմսին խփեց իր երրորդ գնդակը՝ հաշիվը 5-1 դարձնելով։ Մխիթարյանն, այսպիսով, 8-ի հասցրեց ընթացիկ մրցաշրջանում գոլային փոխանցումների թիվը։ Եվս 5-ը նա կատարել էր ՄՅՈւ կազմում, մինչև «Արսենալ» տեղափոխվելը։ Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ՊՆ. Սուտ է, թե Տավուշի հատվածում Ադրբեջանը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ Նախարարությունը հորդորում է հետևել գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ |