Սիրիայում խոցված ռուսական Սու-25-ի օդաչուն նռնակով պայթեցրել է իրեն գրոհայինների հետ պայքարում (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - ՌԴ պաշտպանության նախարարությունը հաստատել է Սու-25ՍՄ ինքնաթիռի կորուստը Սիրիայի Իդլիբ գավառում՝ հետախուզական թռիչք կատարող ինքնաթիռը խոցվել է հրթիռով: Խոցված Սու-25-ի օդաչու Ռոման Ֆիլիպովը կարողացել է կատապուլտայից հետո ամրանալ դիրքում և որոշ ժամանակ հեռավորության վրա պահել գրոհայիններին, իսկ երբ իրավիճակն անելանելի է դարձել, նա իրեն պայթեցրել է նռնակով: Համացանցում հայտնվել է մարտի ենթադրայալ տեսագրությունը, որի վերջում հնչում է մայորի բացականչությունը. «Սա ձեզ տղաների համար»: Զոհված օդաչուն կներկայացվի բարձր պետական պարգևի: Ըստ պարբերականի, Ռոման Ֆիլիպովը երկրորդ Սու-25-ի հետ հերթական մարտական առաջադրանքն էր կատարում՝ պարեկելով տարածքը: Արտակարգ պատահարը տեղի է ունեցել արդեն առաջադրանքը կատարելուց հետո: Ինքնաթիռը խոցվել է հրթիռով, որը գրոհայիններն արձակել են զենիթահրթիռային համակարգից, գրում է «Կոմերսանտը»: Ինքնաթիռը լուրջ վնասվածքներ է ստացել, սակայն մայոր Ֆիլիպովը փորձել է պահել ինքնաթիռն օդում, բայց, շուտով վիճակը կրիտիկական է դարձել. Շարժիչը խափանվել է, շարքից դուրս է եկել նաև կառավարման համակարգը, ուստի օդաչուն ստիպված կատապուլտայի է դիմել: Գրոհայինները, տեսնելով երկնքում սպիտակ պարաշյուտը, կրակ են բացել օդաչուի ուղղությամբ հրաձգային զենքից, սակայն Ֆիլիպովին այնուամենայնիվ հաջողվել է անվնաս իջնել, թաքստոց գտել և ամրանալ հենակետում՝ իր գտնվելու վայրի մասին հայտնելով Հմեյմիմի ավիաբազա, գրում է թերթը: Ֆիլիպովը միայն Ստեչկինի ատրճանակ է ունեցել և ձեռքի նռնակ: «Շրջափակման մեջ հայտնվելով՝ նա պաշտպանվել է որքան կարողացել է, սակայն երբ վիճակն անելանելի է դարձել, մայոր Ֆիլիպովը պայթեցրել է իրեն նռնակով»,-ասվումէ հոդվածում: Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է 2 խմբավորում՝ «Հայեթ Թահրիր աշ Շամը» (նախկին «Ջեբհաթ ան Նուսրան») և «Ջեյշ ան Նասերը» («Սիրիական ազատ բանակի» կազմում): 2017 թվականի դեկտեմբերին Խմեյմին ռազմաբազան, որտեղ տեղակայված են սիրիական պատերազմին մասնակցող ռուսական խմբավորման ուժերը, հարձակման թիրախ էր դարձել։ Մի քանի ինքնաթիռ վնասվել էր։ Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |