Մաքսազերծ առցանց առևտրի շեմը ՀՀ-ում 2020-ից կարող է նվազել մինչև 200 եվրո 5 փետրվարի 2018 - 14:22 AMT PanARMENIAN.Net - ԵՏՄ երկրները փետրվարի 2-ին համաձայնեցրել են մաքսազերծ առցանց առևտրի շեմերը: Համապատասխան որոշումն ընդունվել է: Այդ մասին հայտնել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Նվազումն աստիճանաբար է լինելու՝ 2019-ից ամսական շեմը ԵՏՄ երկրներում, այդ թվում Հայաստանում, կլինի 500 եվրո, իսկ 2020-ից կնվազի մինչև 200 եվրո: «Մենք պայմանավորվել ենք, որ այդ մակարդակը միասնական է լինելու, հակառակ դեպքում շուկան կհատվածայնացվի: Որոշումը կայացվել է, այն արդեն արտացոլվել է ԵՏՄ ակտերում», - ասել է Մեդվեդևը, գրում է «Ինտերֆաքսը»: «Մինչև ընթացիկ տարվա ավարտն առցանց առևտրի շրջանակում ներկրված մաքսազերծ ապրանքի շեմը կազմում է 1000 եվրո, 2019-ի հունվարի 1-ից՝ 500 եվրո, իսկ 2020-ի հունվարի 1-ից՝ 200 եվրո»,-ասել է ՌԴ վարչապետը: Այժմ մաքսազերծ ապրանքի ներմուծման շեմերը ԵՏՄ տարբեր երկրներում տարբեր են՝ ՀՀ-ում 200.000 դրամ, Բելառուսում՝ 22 եվրո, Ղազախստանում՝ 1000 եվրո, Ղրղզստանում 1000 դոլար: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ Ակբա բանկը 50 մլն եվրո կուղղի ՀՀ-ում ՓՄՁ-ների զարգացմանը ՎԶԵԲ-ն առաջին անգամ Հայաստանում կկիսի ֆինանսական կառույցի կողմից տրամադրված վարկերի վերադարձելիության ռիսկը Բագրատ սրբազանը`քաղուժերի հետ առաջիկա հանդիպման մասին․ Ուզում եմ, որ բոլորը ներկա լինեն՝ միասին որոշակի եզրահանգման գանք «Այս ընթացքում մի հատվածի հետ հանդիպել ենք»,–ասել է նա |