Ադրբեջանում նախագահի արտահերթ ընտրություններ կանցկացվեն

Ադրբեջանում նախագահի արտահերթ ընտրություններ կանցկացվեն

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարգադրություն է ստորագրել արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: Ըստ կարգադրության, արտահերթ ընտրությունները կանցկացվեն 2018-ի ապրիլի 11-ին, գրում է Haqqin.az-ը:

Կենտրոնական ընտրական հանձանժողովին հանձնարարվել է ապահովել նախագահական ընտրությունների անցկացումն ըստ Ընտրական օրենսգրքի:

Ըստ 2016-ի սահմանադրական փոփոխությունների, Ադրբեջանի նախագահն ընտրվելու է յոթ տարի ժամկետով:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ ընտրություններն անցկացվելու են 2018-ի հոկտեմբերի 17-ին:

Ավելի վաղ Ադրբեջանի իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցության գործադիր քարտուղարը հայտարարել էր, որ իրենց կուսակցությունից ընտրություններին կառաջադրվի գործող նախագահ Իլհամ Ալիևի թեկնածությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---