ԶԼՄ. Թուրքիային կասկածում են Սու-25-ի խոցմանն առնչություն ունենալու մեջ![]() 5 փետրվարի 2018 - 13:27 AMT PanARMENIAN.Net - Սիրիայում խոցված Սու-25 ռուսական ինքնաթիռի թռիչքի ցածրությունը կարող էր կապված լինել այն հանգամանքի հետ, որ Թուրքիան «այդ տարածքում անվտանգության երաշխիք էր խոստացել»: Այդ մասին հայտնում է «Կոմերսանտ» թերթն իր աղբյուրների վրա հղումով: ՌԴ պաշտպանության նախարարությունը հաստատել է Սու-25ՍՄ ինքնաթիռի կորուստը Սիրիայի Իդլիբ գավառում՝ հետախուզական թռիչք կատարող ինքնաթիռը խոցվել է հրթիռով: Հենց Անկարան է վերահսկում Իդլիբի կայունացման գոտին: «Թռիչքային առաջադրանքը մշակելիս կարող էին հաշվի առնել դա»,-ասել է աղբյուրը: Ըստ զինվորականների, ինքնաթիռը խոցվել է, երբ շրջադարձ էր կատարում բավականին ցածր՝ մոտ 4000 մ բարձրության վրա: Խոցված Սու-25-ի օդաչու Ռոման Ֆիլիպովը կարողացել է կատապուլտայից հետո ամրանալ դիրքում և որոշ ժամանակ հեռավորության վրա պահել գրոհայիններին, իսկ երբ իրավիճակն անելանելի է դարձել, նա իրեն պայթեցրել է նռնակով: Համացանցում հայտնվել է մարտի ենթադրայալ տեսագրությունը, որի վերջում հնչում է մայորի բացականչությունը. «Սա ձեզ տղաների համար»: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |