iPhone X-ի օգտատերերը նոր խնդիր են գտել![]() 5 փետրվարի 2018 - 16:59 AMT PanARMENIAN.Net - iPhone X-ի օգտատերերը սկսել են բողոքել նոր խնդրից՝ մտնող զանգի դեպքում էկրանը հապաղումով է ակտիվանում: Ինչպես նշում է Financial Times պարբերականը, խնդիրն օգտատերերի սահմանափակ քանակի մասին է, հարյուրավոր մարդկանց մասին: Նրանք բողոքում են, որ էկրանի ակտիվացումը 6-10 վայրկյան ուշանում է: Արդյունքում նրանք հաճախ չեն հասցնում արձագանքել զանգին, ընդունել կամ մերժել այն, իսկ զանգահարողը տարակուսում է, թե ինչու են իրեն անտեսում: Ինչպես լրագրողներին է ասել Apple-ի ներկայացուցիչը, ընկերությունն արդեն ուսումնասիրում է նոր բողոքները: Դատելով ֆորումներում հաղորդագրություններից՝ iOS 11.2.5 վերջին թարմացման մեջ խնդիրը դեռ չի շտկվել: Ավելի վաղ iPhone X-ի օգտատերերը բողոքում էին, որ իրենց մազերը կամ մորուքը մնում են դիսփլեյի և սմարթֆոնի կորպուսի միջև: Այդ խնդրի մասին գրել են Reddit-ի օգտատերերն ու Apple-ի ֆորումի մասնակիցները: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |