Հայաստանի անվտանգության եւ կայունության համար պատասխանատու են երկրի իշխանությունները, այլ ոչ թե եվրակառույցների ներկայացուցիչները

PanARMENIAN.Net - «Երկրի անվտանգության եւ կայունության համար պատասխանում են երկրի իշխանությունները, այլ ոչ թե եվրակառույցների ներկայացուցիչները»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը: Նրա խոսքերով, նախօրեին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիի հայտարարությունն արտակարգ դրությունը օր առաջ չեղյալ հայտարարելու մասին վկայում է միայն «ԵՄ ցանկության» մասին: «Արտակարգ դրությունը կվերացվի այն ժամանակ, երբ երկրում կվերականգնվի կարգ ու կանոնն ու հանդարտությունը, ոչ շուտ»,-ընդգծել է Սողոմոնյանը: Նա նաեւ հաղորդել է, որ ներկայումս իրադրությունն Երեւանում հանգիստ է եւ լիովին վերահսկվում է իշխանությունների կողմից:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---