Նիդերլանդների ԱԳՆ-ն պաշտոնապես հետ է կանչել դեսպանին Թուրքիայից 5 փետրվարի 2018 - 16:32 AMT PanARMENIAN.Net - Նիդերլանդների ԱԳՆ-ն պաշտոնապես հետ է կանչել դեսպանին Թուրքիայից, որին Անկարան թույլ չէր տալիս մուտք գործել երկիր 2017-ի մարտից, երբ վատթարացան երկու երկրների հարաբերությունները: Ըստ Նիդերլանդների ԱԳՆ ղեկավար Հալբա Զեյլսթրի, վերջին շրջանում Թուրքիայի հետ բանակցությունները հարաբերությունների կարգավորման շանս էին տալիս, սակայն երկրներն այդպես էլ չկարողացան համաձայնության գալ: «Կառավարությունը որոշել է պաշտոնապես հետ կանչել Նիդերլանդների դեսպանին Անկարայից, որը մուտք չուներ Թուրքիա 2017-ի մարտից »,-ասվում է հաղորդագրության մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին: Ընդ որում, Նիդերլանդները մտադիր են պահպանել պատասխան արգելքը թուրք դիվանագետի հանդեպ, քանի դեռ Անկարան չի թույլատրում Նիդերլանդների դեսպանի մուտքը երկիր: 2017-ի մարտին Նիդերլանդների իշխանությունները թույլ չտվեցին, որ վայրէջք կատարի Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի ինքնաթիռը, որը մտադիր էր մասնակցել թուրքական համայնքի հանրահավաքին Ռոտերդամում՝ Թուրքիայում սահմանադրական բարեփոխման վերաբերյալ հանրաքվեի շեմին: Նիդերլանդներից արտաքսվեց Թուրքիայի ընտանիքի գործերով նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայան Քայան, որը փորձել էր միջոցառման հասնել ցամաքային տրանսպորտով: Ի պատասխան Չավուշօղլուն Նիդերլանդները «ֆաշիզմի մայրաքաղաք» անվանեց: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |