Կարատեիստ Գեղամ Նիկողոսյանը՝ պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր![]() 5 փետրվարի 2018 - 17:07 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի տարիքային հավաքականները Սոչիում մասնակցել են Մ 21 տարեկանների և պատանիների Եվրոպայի առաջնությանը: Պատանիների 52 կգ քաշային կարգում Գեղամ Նիկողոսյանը դարձել է բրոնզե մեդալակիր: ՀՀ-ն ներկայացնող մյուս մարզիկներին չի հաջողվել մրցանակային տեղ զբաղեցնել: 2016 թվականին կարատեն ընդգրկվել է օլիմպիական խաղերի ծրագրում: Հայ պատանի կարատեիստները պայքարելու են 2018 թ. Բուենոս Այրեսի ամառային պատանեկան օլիմպիական խաղերի, իսկ մեծահասակները՝ Տոկիո-2020-ի ուղեգրերի համար, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |