ԱԺ ընտրություններում կրկնակի քվեարկության համար ևս մի քաղաքացի է ազատազրկվել![]() 5 փետրվարի 2018 - 18:34 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է 2017 թվականի ապրիլի 2-ին ԱԺ ընտրություններում կրկնակի քվեարկելու փորձ կատարած անձի ազատազրկումը պայմանականորեն չկիրառելու մասին ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանելու վերաբերյալ ևս մեկ բողոք: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայությունը: 2017 թվականի օգոստոսի 23-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան կողմից կայացվել է դատավճիռ, որով Շիրակի մարզի Ամասիա գյուղի բնակիչ Դավիթ Ալեքսանյանը մեղավոր էր ճանաչվել իրեն կրկնակի քվեարկության փորձի համար և դատապարտվել ազատազրկման 2 տարի ժամկետով: Սակայն նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել էր փորձաշրջան՝ 2 տարի ժամկետով: Շիրակի մարզի Ամասիա գյուղի բնակիչ Դավիթ Ալեքսանյանը 2017 թվականի ապրիլի 2-ին՝ ժամը 18:47-ին, Ամասիայի թիվ 30/37 ընտրատեղամասում անցկացվող ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ներկայացել է հանձնաժողովի անդամ, տեխնիկական սարքի օպերատորին և, ներկայացնելով իր նույնականացման քարտը՝ կատարել սահմանված կարգով քվեարկություն: Սակայն րոպեներ անց մուտք գործելով ընտրատեղամաս, կրկին քվեարկություն կատարելու դիտավորություն ունենալով՝ մոտեցել է նույն տեխնիկական սարքի օպերատորին և ներկայացրել անձնագիրը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունը ավարտին չի հասցրել, քանի որ համապատասխան սարքի միջոցով արձանագրվել է նրա կողմից կրկնակի քվեարկություն կատարելու փորձ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |