Հռոմում բախվել են ոստիկանությունն ու Էրդողանի այցի դեմ բողոքողները![]() 6 փետրվարի 2018 - 10:29 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 5-ին Հռոմում բախումներ են տեղի ունեցել իտալական ոստիկանության և այդ երկիր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցի դեմ բողոքող ցուցարարների միջև: Ակցիային մոտ 150 մարդ է մասնակցել: Նրանք բողոքում էին Էրդողանի քաղաքականության, մասնավորապես, սիրիական Աֆրինում թուրքական ռազմական գործողության դեմ: Բացի իտալաբնակ քրդերից ցույցին մասնակցում էին նաև քաղաքականապես ակտիվ իտալացի երիտասարդներ: Մինչ քրդական համայնքի ներկայացուցիչները խաղաղ անցկացրել են ակցիայի մի մասը, երիտասարդ իտալացի ծայրահեղականները բախումների մեջ են մտել ոստիկանության հետ, գրում է ՌԻԱ Նովոստին: Իտալիա Էրդողանի այցի կապակցությամբ Հռոմի կենտրոնում այսպես կոչված կանաչ գոտի է սահմանվել, որտեղ արգելվում է որևէ զանգվածային միջոցառում անցկացնել: Անկարան հունվարի 20-ին Աֆրինի քրդերի դեմ «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունն է սկսել: Որպես Թուրքիայի դաշնակիցներ են հանդես գալիս Սիրիայի ազատ բանակի գրոհայինները: Ռազմական գործողության մեկնարկից 2 օր անց Էրդողանը հայտարարեց, որ թուրքական զորքերը կհեռանան Սիրիայից, հենց որ գործողության նպատակն իրականացվի: Նա նշեց, որ Թուրքիայի գործողություններն ոչ թե քրդերի դեմ են ուղղված, այլ ահաբեկչական միջանցքի ստեղծման: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |