2017-ին մոտ 686 մլն դրամի պետգույք է վաճառվել![]() 6 փետրվարի 2018 - 11:16 AMT PanARMENIAN.Net - 2017 թվականի Հայաստանի պետական գույքի օտարումից ստացված միջոցները կազմել են 685,7 մլն դրամ: Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, այս մասին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանն ասել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը: Նրա խոսքով, պետական բյուջե է փոխանցվել 544 մլն դրամը, համապատասխան համայնքային բյուջեներ՝ 141,6 մլն դրամը: Օտարումից ստացված միջոցները 2016 թվականի համեմատ ավելի են 473,5% -ով: Պետական գույքի մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 66,4 մլն դրամ, ինչը 2016-ի համեմատ ավելի 5,5%-ով: Պետական գույքի վարձակալությունից փաստացի ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 398 մլն դրամ, ինչը 2016-ի համեմատ ավելի է 8%-ով: Զեկուցվել է, որ պետգույքի կառավարման ոլորտում 2017-ի ընթացքում կանխատեսվել էր ներգրավել $18 մլն ներդրումային ծրագրեր, սակայն իրականացվել է $8 մլն դոլարի ծրագիր՝ 2016-ի $5 մլն-ի դիմաց: 2018 թվականի ընթացքում կանխատեսվում է իրականացնել $16 մլն-ի ներդրումային ծրագրեր: Տեղեկացվել է, որ պետական գույքի հաշվառման բազայում հաշվառվել է պետական սեփականություն հանդիսացող 8862 միավոր անշարժ գույք: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |