«Տաշիրը»՝ ՌԴ-ում առևտրաժամանցային կենտրոնների զարգացման խոշորագույն ներդրողների եռյակում

«Տաշիրը»՝ ՌԴ-ում առևտրաժամանցային կենտրոնների զարգացման խոշորագույն ներդրողների եռյակում

PanARMENIAN.Net - Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խումբն ընդգրկվել է Ռուսաստանում առևտրի և ժամանցի կենտրոնների կառուցման ու զարգացման խոշորագույն ներդրողների եռյակում:

Ռուսական INFOLine տեղեկատվական գործակալության «ՌԴ խոշորագույն հիպերմարկետները և առևտրի կենտրոնները. 2018-2021 թվականների նախագծերը» հետազոտության համաձայն՝ խոշորագույն ներդրողների եռյակում են հայտնվել նաև «IKEA»-ն և «ADG Group»-ը:

Նշվում է, որ «Տաշիր» ընկերությունների խումբը շարունակում է զարգացնել ՌԻՈ առևտրի և ժամանցի կենտրոնների ցանցը. ներդրումներն առաջիկա երկու տարիներին կկազմեն առնվազն 20 մլրդ ռուբլի:

Հետազոտության հեղինակներն առաջիկա տարիներին ՌԴ-ում կանխատեսում են առևտրային շինարարության ծավալների աճ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---