Ղարաբաղի խնդիրը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով փոխզիջումների հիման վրա 7 մարտի 2008 - 14:45 AMT PanARMENIAN.Net - «Ես միշտ կարծել եմ եւ այժմ էլ այդպես եմ մտածում, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով փոխզիջումների հիման վրա: Իսկ այդ փոխզիջումները պետք է խելամիտ լինեն»,-հայտարարել է Հայաստանի վարչապետ, ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը «Ռոսիյսկայա գազետա» թերթին տված հարցազրույցում: «Ես ինքս ծնունդով Լեռնային Ղարաբաղից եմ` այնտեղ եմ ծնվել, մեծացել, գրավել ամենապատասխանատու պաշտոնները: Բնականաբար, ես հրաշալի գիտեմ այդ տարածաշրջանի խնդիրները: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնի է արդեն շուրջ 15 տարի: Ես հանդես եմ եկել այդ խնդրի իմ տեսլականով նաեւ նախընտրական արշավի ժամանակ: Եվ ընտրողների այն քվեները, որոնք ես ստացա, ցույց են տալիս, որ հայ հանրությունը հավանություն է տալիս հակամարտության կարգավորման վերաբերյալ իմ մոտեցումներին: Ես գտնում եմ, որքան էլ դա պարադոքսալ թվա, որ Ադրբեջանը պետք է ճանաչի Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, իսկ Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականության իրավունքը: Առաջին հայացքից դրանք անհամատեղելի բաներ են: Սակայն միայն առաջին հայացքից: Եվ հենց այդ հիման վրա, հասկանալով միմյանց խնդիրները, մենք կարող ենք խելամիտ փոխզիջում գտնել»,-նշել է նա: Պատասխանելով այն հարցին, թե կարող է արդյոք մի շարք երկրների կողմից Կոսովոյի անկախության ճանաչումը նախադեպ հանդիսանալ Լեռնային Ղարաբաղի համար, Սերժ Սարգսյանը հայտարարել է. «Մենք Կոսովոն նախադեպ չենք համարում ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Ուստի մենք համոզված ենք` յուրաքանչյուր հակամարտություն իր արմատներն ունի, զարգացման իր դինամիկան եւ կարգավորման ուղիները: Սակայն ամեն անգամ, երբ աշխարհում որեւէ տեղ իրականացվում է ժողովրդի ինքնորոշման իրավունքը, մենք ողջունում ենք այդ փաստը»: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները Բագրատ սրբազան. Հեծանիվով էր ման գալիս փողոցներում, հիմա ոստիկաններին բերել, քաղաքը պարալիզացրել է Նա նաև ասել է, որ շնորհակալ է ոստիկանությանը, որ «քաղաքացիների փոխարեն՝ ինքն է ճանապարհները փակում» |