Օզբիլիսը բուժզննում է անցել ղազախական «Ակտոբեի» համար![]() 6 փետրվարի 2018 - 14:43 AMT PanARMENIAN.Net - Թուրքական «Բեշիկթաշի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը մոտ է Ղազախստան տեղափոխվելուն, հայտնում է matchtv-ին: 27-ամյա ֆուտբոլիստով հետաքրքրվում է «Ակտոբեն»: Ըստ թուրքական Milliyet-ի, նա արդեն բուժզննում է անցել, իսկ առաջիկա օրերին կարող է ստորագրել պայմանագիրը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Օզբիլիսը հայտագրված չէ «Բեշիկթաշի» հայտացուցակում խաղաշրջանի մնացած խաղերի համար: Թուրքիայի ընթացիկ առաջնությունում նա դաշտ դուրս չի եկել: Մինչ այդ Օզբիլիսը խաղացել է հոլանդական «Այաքսում», Կուբանի «Կրասնոդարում»: Արազ Օզբիլիսը թուրքական ակումբի հետ 4,5 տարվա պայմանագիր է ստորագրել 2016 թվականի հունվարին: Այնուհետև ֆուտբոլիստը տեղափոխվել է իսպանական Rayo Vallecano, կես տարի անց դարձյալ վերադարձել «Բեշիկթաշ»: «Ակտոբե» կարող է տեղափոխվել նաև Հայաստանի հավաքականում Օզբիլիսի թիմակից Մարկոս Պիզելլին: Նա օրերս հեռացել է Սաուդյան Արաբիայի «Ալ Շաբաբից»: 33-ամյա կիսապաշտպանը հանդես եկել է «Ակտոբեի» կազմում 2014-15թթ.՝ 13 գոլի հեղինակ դառնալով Ղազախստանի առաջնության 55 խաղում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |