ՀՀ-ն 11 կետով նահանջել է տնտեսական ազատության 2018-ի վարկանիշում 6 փետրվարի 2018 - 14:53 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը տնտեսական ազատությամբ 44-րդ հորիզոնականն է զբաղեցրել աշխարհի 180 երկրի շարքում: Ամերիկյան Heritage հիմնադրամի «Տնտեսական ազատության ինդեքս 2018» զեկույցի համաձայն՝ երկիրը 2017 թվականի վարկանիշի համեմատ նահանջել է 11 սանդղակով: Հայաստանն ընդգրկվել է չափավոր ազատ տնտեսություն ունեցող երկրների խմբում: Նույն խմբում են նաև Թուրքիան՝ 58-րդ տեղ, և Ադրբեջանը` 67-րդ: Վրաստանը հիմնականում ազատ տնտեսություն ունեցող երկրների խմբում է՝ 16-րդ հորիզոնականով: Իրանը 156-րդն է վարկանիշում: Վարկանիշը գլխավորում է Հոնկոնգը, որին հաջորդում են Սինգապուրը, Նոր Զելանդիան, Շվեյցարիան, Ավստրալիան, Իռլանդիան, Էստոնիան, Միացյալ Թագավորությունը, Կանադան և Արաբական Միացյալ Էմիրությունները: Ռուսաստանը գտնվում է 107-րդ հորիզոնականում: Հայաստանը 70,3 ցուցանիշով 33-րդ տեղն էր զբաղեցրել «Տնտեսական ազատություն 2017» վարկանիշում աշխարհի 180 երկրի շարքում՝ ընդգրկվելով հիմնականում ազատ տնտեսություն ունեցող պետությունների խմբում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ նախագահ․ Ալմաթիի հռչակագրի մասին դրույթը խաղաղության պայմանագրում ամրագրելու շուրջ համաձայնություն դեռ չկա Նա նշել է, որ քննարկումները շարունակվում են Վիգեն Սարգսյանից պահանջում են բռնագանձել անշարժ գույք Երևանում և ԱՄՆ–ում, նաև՝ դրամական միջոցներ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել հայցադիմումը Վիզլեր․ Ռազմագերիների ազատ արձակումը նախապայման է խաղաղության հասնելու համար Նա հավելել է, որ Լյուքսեմբուրգը ողջունում է Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները Փաշինյանը հանդիպել է Իրանի հոգևոր առաջնորդին Նա կմասնակցի իրանցի զոհված պաշտոնյաների և նրանց ուղեկցողների հարգանքի տուրքի արարողությանը |