Մանուկյանի արձանի նախագծերից ՀՅԴ-ն ամենաշատը հավանել է հրապարակված տարբերակը 6 փետրվարի 2018 - 14:56 AMT PanARMENIAN.Net - Հայ ականավոր գործիչ, Առաջին Հանրապետության ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանի արձանի համար ներկայացված նախագծերից ամենաշատը ՀՅԴ համար ընդունելի է հրապարակված տարբերակը: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։ «Ամեն մեկն Արամ Մանուկյանի վերաբերյալ իր պատկերացումներն ունի, և թե ինչ տեսք պիտի ունենա արձանը», - նշել է նա, հայտնում է Aysor.am-ը։ Ռուստամյանն ընդգծել է, որ իշխանությունը որևէ ձևով չի միջամտել ու իր տեսակետն արձանի հարցում չի պարտադրել։ Անդրադառնալով այն հանգամանքին, որ արձանի վրա պատկերված է դրոշ, որը քսվում է հատակին՝ Ռուստամյանն ասել է. «Նախ գետնին չի ընկած, մեկն ասում է, որ Արամին բարուրել են մանուկի նման, բայց չեն բարուրել՝ պարուրել են, չի կարելի նկարներով եզրակացության գալ», - նշել է Ռուստամյանը՝ ընդգծելով, որ չի հիշում մի արձան, որի շուրջ բոլորը միակարծիք լինեն։ «Այդպիսի հակակրանքով նայել ու հայտարարություններ անել տեղին չէ։ Մեզ չի էլ սազում հենց սկզբից նսեմացնել դա», - եզրափակել է նա: Երևանի քաղաքապետարանը դեռևս անցած տարի որոշում էր կայացրել՝ Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ, Հանրապետության հրապարակի մոտ՝ Արամի և Նալբանդյան փողոցների խաչմերուկին հարող տարածքում, տեղադրել Առաջին հանրապետության հիմնադիր, Հայ ազգային-ազատագրական պայքարի մասնակից, պետական, հասարակական գործիչ Արամ Մանուկյանի հուշարձան-կոթողը։ Արամ Մանուկյանի արձանի նախագծի՝ համացանցում հայտնված տարբերակը քննադատություների առիթ էր դարձել։ Որոշ քննադատներ պնդում են, որ արձանի համար հարմար տեղ ընտրված չէ, ոմանք էլ վստահ են, որ արձանի տեսքը չի արտացոլում Արամ Մանուկյանի կերպարը։ Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի | Դեբեդի վարարման հետևանքով կան փակ ճանապարհներ Փակ է Վանաձոր – Ալավերդի – Այրում - Բագրատաշեն ճանապարհը ՌԴ ՊՆ–ն պատրաստ է աջակցել ՀՀ-ում հեղեղումների հետևանքների վերացմանը Նշվում է, որ հարցման դեպքում ՌԴ ԶՈւ ուժերն ու միջոցներն անհապաղ կգործուղվեն աղետի գոտի ՔԿ. Ստեփանակերտի նախկին քաղաքապետը կալանավորվել է Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է Լոռու և Տավուշի մարզերում տարբեր բնակավայրերից տարհանվել է 269 մարդ Գետանցման միջոցով նաև բնակչության տարհանում է իրականացվել Սանահին կայարանում |