Վեդու ջրամբարը նախատեսվածից 6 ամիս շուտ կգործարկվի 6 փետրվարի 2018 - 18:26 AMT PanARMENIAN.Net - Վեդու ջրամբարի շինարարությունը կավարտվի նախատեսված ժամկետից 6 ամիս շուտ: Panorama.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՀՀ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը: Նրա խոսքով, ծրագրի իրականացման ժամկետը լրանում է 2021-ի մայիսին, սակայն աշխատանքները կարող են ավարտել արդեն 2020 թվականի աշնանը կամ դեկտեմբերին: Մայիսից էլ կսկսվի բացառապես պատվարի շինարարությունը: «Վեդու ջրամբարն այս պահին մեր ամենախոշոր ծրագիրն է: Եղանակային պայմանները շինարարներին թույլ են տալիս ձմռանն էլ աշխատել»,- նշել է Արսեն Հարությունյանը՝ հավելելով, որ շինաշխատանքներում ներգրավված է 200 մարդ, աշխատում է 100 միավոր տեխնիկա: Ըստ նրա՝ ծրագրով նախատեսված էր 29 մլն խմ ծավալով ջրամբար կառուցել, բայց առանց հավելյալ ծախսերի՝ նախատեսվում է ծավալը հասցնել մինչև 31 մլն խմ-ի: Արսեն Հարությունյանը նաև տեղեկացրել է, որ նախատեսված մյուս 11 ջրամբարը կկառուցվեն մրցութային կարգով։ «Միջազգային երեք կազմակերպություններ արդեն հետաքրքրված են: 11 ջրամբարի բյուջեն կազմում է մոտ 40 մլրդ դրամ»,- ասաց նա՝ հավելելով, որ 11 նոր ջրամբարից 4-ը լինելու են Վայոց ձորի, 2-ը` Տավուշի, 2-ը` Գեղարքունիքի, մնացած 5-ը` Արմավիրի մարզերում: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բելառուսում ՌԴ դեսպան. ՀԱՊԿ-ում ՀՀ անդամության սառեցումը կթուլացնի կառույցի դիրքերը Հարավային Կովկասում Ըստ Գրիզլովի, գլխավոր հարցը լինելու է այն, թե այս պայմաններում ինչպես է կառուցելու իր քաղաքականությունը Հայաստանը ՄԻՊ-ը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Լոռիի աղետի գոտում Տեղում արձանագրվել են բոլոր խնդիրները, հեղեղումների արդյունքում պատճառված վնասները Դատախազությունը կբողոքարկի Սերժ Սարգսյանին և մյուսներին արդարացնելու դատավճիռը Սարգսյանը լրագրողների հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ Դատախազությունը դատական ակտը կբողոքարկի ԱԳՆ–ի մոտից բերման ենթարկված 28 անձ ձերբակալվել է ՔԿ–ն նշել է, որ նրանք բռնություն են գործադրել ոստիկանների նկատմամբ |