SpaceX-ը տիեզերք է արձակել Tesla մեքենայով Falcon Heavy հրթիռը (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Իլոն Մասկի SpaceX ընկերությունն ԱՄՆ Ֆլորիդա նահանգի արևելյան ափից արձակել է աշխարհի ամենահզոր Falcon Heavy հրթիռը: Այս մասին հայտնում է բրիտանական The Guardian-ը: Հրթիռի բարեհաջող արձակմամբ ԱՄՆ-ի համար ավիատիեզերական ոլորտում նոր փուլ է սկսվում, նկատում է աղբյուրը: Աշխարհի ամենահզոր հրթիռի միջոցով հնարավոր կլինի բեռներ տեղափոխել տիեզերք: Falcon Heavy-ի արձակմանը հետևել է մոտ կես միլիոն մարդ: Հրթիռը կրել է Իլոն Մասկի Tesla Roadster էլեկտրական մեքենան, որը պետք է մինչև Մարս հասնի: Այս առիթով Մասկին իր թվիթերյան միկրոբլոգում շնորհավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «Շնորհավորում եմ Իլոն Մասկին և SpaceX-ին Falcon Heavy հրթիռի բարեհաջող արձակման առթիվ: Սա NASA-ի ձեռբերումն է՝ իր առևտրային և միջազգային գործընկերների հետ համատեղ, ինչը փաստում է ամերիկացիների գյուտարար լինելը»,-գրել է Թրամփը: Ավելի վաղ, SpaceX ընկերության տիեզերք արձակած Zuma գերգաղտնի արբանյակը հունվարի 8-ին չէր հասել ուղեծիր ու ընկել էր օվկիանոսը: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |