ՀՀ-ն էկոտուրիզմից 2017-ին 26,3%-ով ավելի եկամուտ է ստացել 7 փետրվարի 2018 - 10:44 AMT PanARMENIAN.Net - 2017 թվականին բնության հատուկ պահպանվող տարածքներ է այցելել 549.128 զբոսաշրջիկ, ինչը 11,5%-ով ավելի է 2016 թվականի 492.244-ից: ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, այս մասին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանը հայտնել է բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Զբոսաշրջային այցելություններից ստացված եկամուտը կազմել է 226,7 մլն դրամ, ինչը 26,3%-ով ավել է 2016-ի 179,4 մլն դրամից: Հանդիպմանը նշվել է նաև, որ 2017-ին շրջակա միջավայրի պահպանության ոլորտում միջազգային համագործակցության շրջանակում «Կանաչ կլիմայի հիմնադրամի» հետ կնքվել են ավելի քան $20 մլն-ի դրամաշնորհի պայմանագրեր: Բանակցություններ են ընթանում գերմանական զարգացման KfW բանկի կողմից €21,7 մլն գումարի չափով կենսաբազմազանության և անտառների ոլորտի աջակցման դրամաշնորհի և FAO-ի հետ $28 մլն-ի դրամաշնորհի վերաբերյալ: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս Ադրբեջանի մեջլիսում Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահի հայտարարությունները «կանխակալ և անհեթեթ» են որակել Բաքվում հայտարարել են նաև, թե նման հայտարարությունները խաթարում են խաղաղ գործընթացն Ադրբեջանի և Հայաստանի միջև Փոխվարչապետն ու Բոնոն քննարկել են ՀՀ-Ադրբեջան կարգավորման գործընթացը Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները |