ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածաշրջանային այցը մեկնարկել է Ադրբեջանից

ԵԱՀԿ  ՄԽ  համանախագահների տարածաշրջանային այցը մեկնարկել է Ադրբեջանից

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցը մեկնարկել է Ադրբեջանից:

Փետրվարի 7-ին համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Իգոր Պոպովին (ՌԴ), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հայտնում է ԱՊԱ գործակալությունը նախագահի մամուլի ծառայության վրա հղումով:

Համանախագահները կայցելեն նաև Երևան և Ստեփանակերտ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպմանը սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել իրականացնելու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնման վերաբերյալ պայմանավորվածությունը։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---