Երեւանում կայացած հանրահավաքների ժամանակ ընդդիմությունը օգտագործել է ստի եւ հոգեբանական դիվերսիայի բոլոր միջոցները 7 մարտի 2008 - 16:41 AMT PanARMENIAN.Net - Ոչ մի քաղաքական նպատակ չի կարող ազդել Հայաստանի դատական իշխանությունների աշխատանքի վրա, այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը` մեկնաբանելով անկարգությունների համար ձերբակալվածներին ազատ արձակելու Լեւոն Տեր-Պետրոսյանի պահանջը: Աղվան Հովսեփյանի խոսքերով, առաջին նախագահի պահանջները անօրինական են: «Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը ցանկանում է բանակցել եւ համագործակցել իշխանությունների հետ, ապա նա պետք է դա անի առանց որեւէ պայման ներկայացնելու»,- նկատել է Աղվան Հովսեփյանը:Գլխավոր դատախազը նաեւ հերքել է լուրերն այն մասին, որ ձերբակալվածները հրաժարվում են փաստաբանի ծառայությունից: Աղվան Հովսեփյանը հավաստիացրել է, որ ձերբակալվածներն ունեն փաստաբաններ: Նա նաեւ հերքել է երեւանյան անկարգությունների արդյունքում եղած 50 զոհերի մասին լուրերը: «Բոլոր այդ լուրերը հոգեբանական դիվերսիայի արդյունք են, որոնք օգտագործում են Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները: Հանրահավաքների ժամանակ ընդդիմությունը օգտագործել է ստի եւ հոգեբանական դիվերսիայի բոլոր միջոցները, եւ դա շարունակվում է նաեւ այսօր»,- հայտարարել է Աղվան Հովսեփյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |