Marca. Լևանդովսկին ամռանը կտեղափոխվի «Ռեալ»![]() 7 փետրվարի 2018 - 14:04 AMT PanARMENIAN.Net - Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստ Ռոբերտ Լևանդովսկին երազում է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»: 2017-ի հոկտեմբերին ակումբներն արդեն բանակցել են 29-ամյա լեհ ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ: Այժմ Լևանդովսկին էլ ավելի է տրամադրված փոխել շրջապատը և մտադիր չէ մնալ «Բավարիայում», գրում է Eurosport-ը Marca-ի վրա հղումով: Մյունխենի ակումբն իր հերթին չի պահի Լևանդովսկուն, եթե վերջինս չցանկանա մնալ ակումբում: Ավելի վաղ Ռոբերտ Լևանդովսկին հայտարարել էր, որ «Բավարիայի» հաջողությունն իր համար «Ոսկե գնդակից» կարևոր է: 2017/18 Բունդեսլիգայում Լևանդովսկին 18 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ է դարձել: «Բավարիայի» հետ պայմանագրում, որն ուժի մեջ է մինչև 2021թ., չկա հրաժարագնի ֆիքսված գումար: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |