Ֆիլիպիններում ցուցադրաբար ոչնչացրել են ապօրինի ներկրված թանկարժեք մեքենաները (վիդեո) 7 փետրվարի 2018 - 16:26 AMT PanARMENIAN.Net - Ֆիլիպիններում երկրի նախագահ Ռոդրիգո Դուտերտեի ներկայությամբ ցուցադրաբար ոչնչացրել են ապօրինի ներկրված թանկարժեք ավտոմեքենաները: Ըստ SunStar Philippines-ի, Մանիլայի մաքսային բյուրոն բուլդոզերով 20 տրանսպորտային միջոց է ոչնչացրել, ևս 10-ը ոչնչացվել է Դավաո և Սեբու նավահանգիստներում: Բոլոր 3 վայրերում Դուտերտեն անձամբ է ներկա եղել: Տրանսպորտի ոչնչացումը նվիրված էր Ֆիլիպինների մաքսատան 116-րդ տարեդարձին: Ոչնչացված մեքենաների գինը հասնում էր 115.000 դոլարի, իսկ 30 ավտոմեքենայի ընդհանուր արժեքը մոտ 2,9 մլն դոլար էր: Ավելի վաղ Ֆիլիպինների նախագահը հայտարարել էր, որ էլիտային ավտոմեքենաները կոչնչացվեն՝ մաքսանենգության դեմ ցուցադրական պայքարի շրջանակում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ մատակարարված հրետանային համակարգերը՝ նոր էլեկտրոնիկա տեղադրելով Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ․ Ջերմաստիճանը կնվազի Մայիսի 4–ի ցերեկը մայրաքաղաքում կգրանցվի +19 աստիճան Ողջաբերդ գետի հենապատի փլուզման հետևանքով Նոր Արեշում տներ են հեղեղվել Իրականացնում են գետի հունի մաքրման, երկաթբետոնե կառուցատարրերի տեղափոխման Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը գործուղվել է Իտալիա Հանդիպումներ կլինեն տեղի պաշտոնատար անձանց, հայկական կառույցների հետ |