ԵԱՀԿ ՄԽ-ն անընդունելի է համարում Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ում Ղարաբաղի հարցով բանաձեւի ներկայացումը 7 մարտի 2008 - 16:50 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզայի հետ հանդիպմանը շոշափվել է ՄԱԿ-ում Ադրբեջանի կողմից ներկայացված բանաձեւը Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ: Այդ մասին Երեւանում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Տիգրան Բալայանը: Նրա խոսքով, ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը դեմ է հանդել եկել այդ բանաձեւի հարցով քվեարկությանը: «ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կտրուկ դեմ են նման բանաձեւին եւ այն անընդունելի են համարում»,- ասել է Բալայանը` հղում անելով Բրայզայի կարծիքին: Նա նաեւ ընդգծել է, որ Հայաստանը շարունակում է դիվանագիտական ջանքեր ներդնել բանաձեւի հարցով քվեարկությունը թույլ չտալու համար: Հիշեցնենք, որ Ադրբեջանը փետրվարի 26-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողով է ներկայացրել «Իրադրությունը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձեւի նախագիծը, որում խնդրում է հաստատել իր տարածքային սահմաններն եւ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ունեցած իրավունքը: Բանաձեւի հարցով քվեարկությունը նշանակված է մարտի 14-ին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |