Թուրքիայի ԶՈւ-ն Աֆրինում դպրոց է ռմբակոծել![]() 8 փետրվարի 2018 - 11:12 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի զինված ուժերը Սիրիայի հյուսիսային Աֆրինում դպրոց են ռմբակոծել: Reuters-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում են Սիրիայում քրդական ուժերն ու երկրի պետական լրատվամիջոցները: Թուրքական աղբյուրները հերքում են այս տեղկատվությունը: Քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) խոսնակ Նուրի Մահմուդի փոխանցմամբ, թուրքական բանակն ու Սիրիայում նրանց աջակցող «Սիրիայի ազատ բանակը» թիրախավորել են Մայդանքի գյուղի դպրոցը. տուժածներ չկան: Նուրի Մահմուդի խոսքով, խոցվել է նաև Աֆրինի ջրամատակարարման համակարգը: Հունվարին Թուրքիան քրդերի դեմ գործողություն էր սկսել Սիրիայի հյուսիսում: Թուրքական բանակը գնդակոծել էր սահմանային Աֆրին քաղաքը, որը վերահսկում են սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերը՝ YPG: Ավելի վաղ Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղն ասել էր, որ Անկարան խորհրդակցում է Մոսկվայի և Վաշինգտոնի հետ այդ գործողության հարցում: «Ժողովրդավարական միություն»կուսակցության ղեկավարության անդամ Սիհանոկ Դիբոն հայտնել էր, որ քրդերը հուսով են, որ կստանան ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի աջակցությունը, եթե Թուրքիան գրոհի Աֆրինը: Թուրքիան քրդական ինքնապաշտպանական ուժերին համարում է ահաբեկչական կազմակերպություն, որը կապված է արգելված ՔԱԿ հետ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |