Ալեքսիս Օհանյանը հեռանում է Reddit-ից![]() 8 փետրվարի 2018 - 11:53 AMT PanARMENIAN.Net - Ամերիկահայ միլիոնատեր, սոցիալական նորությունների հայտնի Reddit համացանցային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը հայտարարել է, որ այլևս ամենօրյա գործունեությամբ չի զբաղվի ընկերությունում: Նա գործունեություն կծավալի վենչուրային Initialized Capital ընկերությունում: Օհանյանը, սակայն, կպահպանի տեղը Reddit ընկերության խորհրդում: Նա հայտարարել է, որ 2005-ին հիմնված ընկերությունը 2017-ին 200 մլն դոլար եկամուտ է ունեցել և գնահատվում է 1,8 մլրդ դոլար՝ հավելելով, որ լավ ձեռքերում է թողնում ընկերությունն ի դեմս համահիմնադիր Սթիվ Հաֆմանի, գրում է The Wall Street Journal-ը: Ըստ Օհանյանի, որոշում կայացնելիս նա հաշվի է առել մի շարք անձնական և մասնագիտական հանգամանքներ, այդ թվում ամուսնությունը թենիսի աստղ Սերենա Ուիլյամսի հետ և նրանց դստեր՝ Ալեքսիս Օլիմպիա Օհանյանի ծնվելը: Ընկերությունը հայտնի է ներդրումային ծրագրերով, այդ թվում թվային արժույթների փոխանակման Coinbase և Instacart առցանց ծառայություններում իր ներդրումներով: Օհանյանից բացի Initialized Capital-ի համահիմնադիրն է Հարրի Թանը: Սեպտեմբերի 2-ին հայտնի դարձավ, որ ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը, որը 2017-ին ընդհատել էր ելույթները հղիության պատճառով, 3090 գ քաշով աղջիկ է ունեցել: Ծննդաբերությունն անցել է Ֆլորիդայի նահանգի կլինիկայում: Ալեքսիս Օհանյանը ՏՏ ոլորտի ամերիկահայ գործարար է, ակտիվիստ և ներդրող Բրուքլինում, նա հայտնի է իր սոցիալական նորությունների Reddit կայքով, օգնում է գործարկել ճանապարհորդության որոնման կայքը Hipmunk, և սկսել է գործարկել սոցիալական ձեռներեցության Breadpig կայքը։ Նա Y Combinator-ի գործընկերն է, ինչպես նաև Reddit-ի գործադիր տնօրեն։ 2009 թվականին Reddit-ից հեռանալուց հետո, Ալեքսիսը 3 ամիս աշխատեց Միկրոֆինանսում որպես Կիվայի ներկայացուցիչ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |