Փհենչհանում սկսվել են առաջին օլիմպիական մրցումները![]() 8 փետրվարի 2018 - 12:24 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 8-ի առավոտյան Փհենչհանում սկսվել են ձմեռային Օլիմպիադայի առաջին մրցումները: Քյորլինգի կենտրոնում ռուսաստանցի մարզիկները դաբլ-միքստում 3:9 հաշվով զիջել են ԱՄՆ ներկայացուցիչներին: Խառը զույգերի օլիմպիական մրցաշարին մասնակցում է 8 թիմ: ՌԴ և ԱՄՆ մարզիկներից բացի, մասնակցում են նաև Կանադան, Հարավային Կորեան, Ֆինլանդիան, Չինաստանը, Շվեյցարիան և Նորվեգիան: Դաբլ-միքսթը, որի թիմում և տղամարդ կա, և կին, առաջին անգամ է ընդգրկվել Օլիմպիադայի ծրագրում, գրում է Deutsche Welle-ում: Փետրվարի 8-ին են մեկնարկում նաև դահուկացատկի մրցումները: Օլիմպիադայի պաշտոնական բացումը կկայանա փետրվարի 9-ին: Խաղերը կտևեն մինչև փետրվարի 25-ը, Փհենչհանում ընդհանուր առմամբ կխաղարկվի մեդալների 102 հավաքածու: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |