ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ՋԵՅՀԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ «ՉՈՒՆԻ ՆԱՎԹՈՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՊԱՀՈՎՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏՆՏԵՍԱՊԵՍ ՇԱՀՈՒԹԱԲԵՐ ՉԷ»18 սեպտեմբերի 2002 - 23:06 AMT PanARMENIAN.Net - Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նախագիծը «չունի նավթով անհրաժեշտ ապահովվածություն եւ տնտեսապես շահութաբեր չէ»: Վրաստանի տարածքով Թուրքիա ադրբեջանական նավթի փոխադրման նախագծի իրագործմանը նման գնահատական է տվել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Իգոր Իվանովը` հանդես գալով Նյու-Յորքի Եվրասիական խմբի համաժողովում, հաղորդում է Կասպից նորությունների գործակալությունը: «Մենք պատրաստ ենք համագործակցության, սակայն եթե փորձեր լինեն դուրս մղել Ռուսաստանը այն տարածաշրջաններից, որտեղ մենք պատմական շահեր ունենք, մենք դա թույլ չենք տա»,-ասել է նախարարը: Նրա խոսքերով, դրական համագործակցության փորձ կարող է դառնալ ռուս-ամերիկյան փոխգործակցությունը Ղազախստանից Նովոռոսիյսկ նավթամուղի նախագծի իրականացման գործում:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |