Հայաստանում ԶԼՄ-ների աշխատանքի սահմանափակումները ժամանակավոր բնույթ են կրում 7 մարտի 2008 - 17:40 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ԶԼՄ-ների աշխատանքի սահմանափակումները ժամանակավոր բնույթ են կրում: Այդ մասին Երեւանում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը: «Ես համաձայն չեմ, որ մենք փակում ենք անկախ ԶԼՄ-ները: Արտակարգ դրությունը ենթադրում է սահմանափակումներ, այդ թվում եւ մամուլի համար: ԶԼՄ-ներից շատերը իրենք են հրաժարվում լույս տեսնել կամ տպել ինչ-որ բան, քանի որ չեն կարող հետեւել նախագահի հրամանագրին»,- ասել է Սողոմոնյանը:Նշենք, որ ըստ Հայաստանի նախագահի մարտի 1-ի հրամանագրի` Երեւանում ԱԴ հայտարարելու մասին, հրապարակումները ԶԼՄ-ներում` կապված պետական եւ ներքաղաքական հարցերի հետ, իրականացվում են բացառապես պաշտոնական տեղեկատվության շրջանակներում: Առանց համապատասխան պետական մարմինների թույլտվության, արգելվում է քաղաքական քարոզչության իրականացում թռուցիկների եւ այլ միջոցներով: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |