Free Hugs. Երևանում անցորդներին կառաջարկեն գրկախառնվել

Free Hugs. Երևանում անցորդներին կառաջարկեն գրկախառնվել

PanARMENIAN.Net - Երևանում կանցկացվի գրկախառնությունների Free Hugs միջոցառումը, որի մասնակիցները դուրս կգան քաղաքի փողոցներ և կառաջարկեն անծանոթ մարդկանց գրկախառնվել:

Միջոցառումը կանցկացվի փետրվարի 10-ին Ազատության հրապարակում: Շարժման մասնակիցները կհավաքվեն Հովհաննես Թումանյանի արձանի մոտ Երևանի ժամանակով 14:30-ին:

Շարժումը հիմնել է ավստրալացի Խուան Մանը 2004-ին: Շարժումը միջազգային ճանաչում ստացավ 2006-ին՝ ավստրալական Sick Puppies ռոք խմբի երաժշտական տեսահոլովակի շնորհիվ, որը հրապարակվել էր YouTube-ում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---