«Հայանտառի» պաշտոնյաները կաշառք են վերցրել ապօրինի հատումների համար. Որպես մեղադրյալ ներգրավվել է 13 անձ![]() 8 փետրվարի 2018 - 13:52 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԿԱ ԱԱԾ կողմից իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով բացահայտված «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տարբեր մասնաճյուղերում տևական ժամանակ մեծ ծավալների ծառերի ապօրինի հատումների, ոլորտի պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից այդ հանցագործությունների թողտվության, հովանավորչության, սիստեմատիկ կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառք ստանալու օժանդակության դեպքերի կապակցությամբ հարուցվել է 4 քրեական գործ, որոնք միացվել են մեկ վարույթում (ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի, 308-րդ հոդվածի 2-րդ մասի, 311-րդ հոդվածի 2-րդ մասի և 312-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով): ՀՀ գլխավոր դատախազության կողմից քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը: Ձեռք բերված փաստական տվյալների բավարար համակցության հիման վրա որպես մեղադրյալ ներգրավվել է 13 անձ, այդ թվում. ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնյաներ: ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածով (5 դրվագ) և 296-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել նաև ապօրինի ծառահատումներ կատարելու համար թույլտվություն ստանալու համար «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի Նորաշենի անտառպետության պաշտոնատար անձանց կաշառք տված անձին: Իրականացված ապօրինի ծառահատումների արդյունքում պետությանը պատճառած վնասի չափը պարզելու նպատակով քրեական գործով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մի շարք անտառտնտեսություններում նշանակվել են մասնագիտական ստուգումներ, որոնց արդյունքում պարզվել է, որ պետությանը պատճառվել է մոտ 1,5 մլրդ դրամի վնաս: Նախաքննությունը շարունակվում է: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |