Մոսկվա-Գյումրի չվերթը կատարող ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել Մինվոդիում![]() 8 փետրվարի 2018 - 14:09 AMT PanARMENIAN.Net - Մոսկվա-Գյումրի չվերթը կատարող «Պոբեդա» լոուքոսթեր ավիաընկերության ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում կարգը խանգարած ուղևորի պատճառով: «Ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել ապակառուցողական վարքագծով ուղևորի պատճառով: Նա վիրավորել է անձնակազմի անդամներին, չի ենթարկվել հրամանատարի հրահանգներին, ոչ ադեկվատ է պահել իրեն և այդ ամենից զատ նաև ծխել է»,-ասել են ավիաընկերության ներկայացուցիչները, գրում է ՌԻԱ Նովոստին: Խոսքը DP855 չվերթի մասին է: Գործակալության զրուցակիցը հավելել է, որ անկարգապահ ուղևորից կգանձվեն հարկադիր վայրէջքի պատճառով ավիաընկերության կրած բոլոր ծախսերը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |