Մոսկվայում ձերբակալվել է ուկրաինահայ գործարար Օլեգ Մկրտչյանը 8 փետրվարի 2018 - 14:29 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի Բասմանի շրջանի դատարանը մինչև ապրիլի 5-ը ձերբակալել է ուկրաինական «Դոնբասի ինդուստրիալ միություն» կորպորացիայի գլխավոր տնօրեն, «Կուբան» ֆուտբոլային ակումբի նախկին սեփականատեր Օլեգ Մկրտչյանին: Գործարարին ձերբակալել են առանձնապես խոշոր չափերի խարդախության մեղադրանքով, հայտնում է ՏԱՍՍ-ը դատարանի մամուլի քարտուղար Յունոնա Ցարյովայի վրա հղումով: Մկրտչյանին մեղադրանք է ներկայացվել ՌԴ ՔՕ 159-րդ հոդվածի 4-րդ մասով՝ առանձնապես խոշոր չափերի կամ հանցավոր խմբի կազմում խարդախության համար: Ներկայացված մեղադրանքների էությունը դեռ հայտնի չէ: «Դոնբասի ինդուստրիալ միություն» կորպորացիան գործում է 1995-ից Դոնեցկում, և Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի պողպատի արտադրության խոշորագույն ընկերություններից է: Տարեկան ընկերությունն արտադրում է մոտ 10 մլն պողպատ և աշխարհի 40 խոշորագույն մետալուրգիական ընկերություններից է: 2016-ի սկսզբին Մկրտչյանը հայտարարեց, որ այլևս չի կարող ֆինանսավորել «Կուբան» ֆուտբոլի ակումբի սահմանափակ միջոցների պատճառով: Կրասնոդարի երկրամասի նահանգապետի հանդիպմանը նա խնդրել էր անհատույց ընդունել ակումբի բաժնետմոսերը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները |