ՌԴ գիտական մեծ հայտնագործությունների ցանկում 2 հայ գիտնականի բացահայտում կա 8 փետրվարի 2018 - 15:51 AMT PanARMENIAN.Net - Ռուսական ՌԻԱ Նովոստի գործակալությունը կազմել է ռուսաստանցի ժամանակակից գիտնականների մեծ հայտնագործությունների 10-յակը, որոնք ցնցել են աշխարհը: Ցանկում 2 հայազգի գիտնական կա՝ Յուրի Հովհաննիսյանը և Սերգեյ Վարդանյանը: Փետրվարի 8-ին Ռուսաստանում նշում են գիտության օրը: Յուրի Հովհաննիսյանը հայտնի ֆիզիկոս է, ՌԳԱ ակադեմիկոս: Հովհաննիսյանի ղեկավարությամբ կատարվել են գերծանր քիմիական տարրերի սինթեզման բազմաթիվ փորձեր, նա նոր տարրերի (104-108 ատոմային կարգահամարով) արհեստական սինթեզի բնագավառում կատարված 11 հայտնագործությունների համահեղինակ է: Մենդելեևի քիմիական տարրերի աղյուսակի նոր՝ 118-րդ տարրն անվանվել է «օգանեսոն»՝ պրոֆեսոր Յուրի Հովհաննիսյանի պատվին: Սա այն եզակի դեպքերից է, երբ տարրը կոչվում է գիտնականի պատվին նրա կյանքի օրոք: Սերգեյ Վարդանյանը հայտնի է մամոնտի գենոմի վերծանման աշխատանքներով: Աշխարհագրագետ Սերգեյ Վարդանյանը 1993-ին Վրանգելի կղզում հայտնաբերել է մամոնտի ոսկրեր և ռադիոածխածնային հետազոտության արդյունքում պարզել է, որ դրանք ընդամնեը մի քանի հազար տարեկան են: Երկիր մոլորակի վերջին, գաճաճ մամոնտների մասին Վարդանյանի ու նրա գործընկերների հոդվածը 1993-ին հրապարակվել է Nature ամսագրում, և նրա հայտնագործության մասին իմացել է ամբողջ աշխարհը: Վրանգելի կղզու մամոնտների գենոմը վերծանվել է 2015-ին: Սերգեյ Վարդանյանն ու նրա ռուս և արտասահմանցի գործընկերները շարունակում են վերծանման աշխատանքները: Հղումներ թեմայով. Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |