ԶԼՄ. ԱՄՆ ավիահարվածից Սիրիայի կառավարամետ ուժերի 100 զինվոր է զոհվել![]() 8 փետրվարի 2018 - 16:14 AMT PanARMENIAN.Net - «Իսլամական պետության» դեմ պայքարող կոալիցիան ավիահարված է հասցրել Սիրիայի կառավարամետ ուժերին: Մոտ 100 մարտիկ է զոհվել: Գրոհն, ըստ կոալիցիայի, պատասխան է եղել Սիրիայի ժողովրդավարական ուժերի (SDF) կենտրոնակայանի վրա «չհրահրված» հարձակմանը, որտեղ այդ ժամանակ ամերիկացի զինվորականներ են եղել: «Պաշտպանելու համար կոալիցիոն և գործընկերային ուժերին՝ կոալիցիան հարված է հասցրել գրոհող ուժերին, հետ մղելու համար ԻՊ դեմ պայքարին մասնակցող գործընկերների դեմ ագրեսիայի ակտը»,-ասվում է կոալիցիայի պաշտոնական կայքում, գրում է ՌԻԱ Նովոստին: Ըստ ABC հեռուստաալիքի, որը հղում է անում ամերիկացի պաշտոնյայի վրա, չհրապարակելով նրա անունը, կոալիցիայի ավիահարվածի հետևանքով մոտ 100 մարդ է սպանվել: Հեռուստաալիքի զրուցակիցը հայտարարել է, որ գրոհը SDF կենտրոնակայանի վրա լավ համակարգված էր, որին մասնակցել են տանկեր և հրետանի: Պաշտոնական Դամասկոսը դեռ չի մեկնաբանել այդ տեղեկատվությունը: Պենտագոնը ստուգում է պնդումների հավաստիությունը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որԹուրքիան օգտագործում է «Իսլամական պետության» (ԻՊ) նախկին գրոհայիններին Սիրիայի հյուսիսում քրդերի դեմ պայքարի համար: Այդ մասին ասել է ԻՊ նախկին գրոհայիններից մեկը: «Աֆրինում YPG-ի դեմ կռվողների մեծ մասը ԻՊ-ից է»,-ասել է նա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |