Միասնական երթուղային ցանցը կգործարկվի. ԱԺ-ն ընդունել է նախագիծը 8 փետրվարի 2018 - 16:27 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ–ն երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի փոփոխություններն ու լրացումները, որոնցով նախատեսվում է միասնական երթուղային ցանցի գործարկում։ «Միասնական ցանցը նախատեսում է յուրաքանչյուր մարզում մեկ օպերատորի առկայություն, որը սպասարկելու է բոլոր երթուղիները, այդ թվում` նրանք, որոնք այսօր ձեռնտու չեն որպես առանձին ուղղություն»,- ասել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Գագիկ Գրիգորյանը, հայտնում է ԱՌԿԱ գործակալությունը։ Նա նաև նշել է, որ նախատեսվում է իրականացնել փորձնական ծրագիր մարզերից մեկում, ենթադրաբար` Արմավիրի մարզում, զուգահեռաբար աշխատելով բոլոր մարզերում նմանատիպ ցանցի մշակման ուղղությամբ, ինչը հնարավոր կլինի ավարտել տարվա ընթացքում։ Որպես միասնական ցանցի ներդրման դրական արդյունք փոխնախարարը նշել է, որ մեկ օպերատոր կունենա ավտոբուսների մեծ ցանց և կկարողանա բոլոր մարզերն ապահովել տրանսպորտային հաղորդակցությամբ։ Հայաստանի ավելի քան 100 համայնք չունի տրանսպորտային հաղորդակցություն ճանապարհների վիճակի, ցածր ուղևորահոսքի պատճառով։ Միասնական տրանսպորտային ցանցի մշակման արդյունքում հավաքագրվել են տվյալներ, որոնց հիման վրա մարզերը, ըստ խոշոր քաղաքների, բաժանվել են տարածաշրջանների, սահմանվել են օպտիմալ երթուղիներ և դրանց նոր չվացուցակները: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Ամենաընթերցվողը բաժնում | ԱԽ քարտուղարը Դոհայում կմասնակցի Համաշխարհային անվտանգության ֆորումին Կլինեն նաև երկկողմ հանդիպումներ Կիրանցում 3 սյուն է դրվել, որոնց մոտ զինված ու դիմակավորված սահմանապահներ են Կիրանց տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ «Ֆասթ Շիֆթը» ֆինանսական գրագիտության թեմայով քննարկում է կազմակերպել Փորձագետներն ընդգծել են, որ ֆինանսական գրագիտությունը սկսվում է ընտանիքից Միրզոյանը ցավակցել է Իրանի ժողովրդին․ «Կիսելով ձեր վիշտը՝ ուժ ենք մաղթում այս մռայլ ժամանակներում» «Սարսափելի լուրեր ենք իմանում Իրանից»,–գրել է նա |