Ընդդիմությունը մտադիր չէր ընտրությունների արդյունքները իրավական ճանապարհով բողոքարկել 7 մարտի 2008 - 17:56 AMT PanARMENIAN.Net - «Ընդդիմությունն ի սկզբանե սխալ ուղի էր վերցրել: Ընտրությունների հարցով ցանկացած հայտարարություն պետք է դիտարկվեր սկզբում Վարչական դատարանում եւ միայն հետո Սահմանադրական դատարանում (ՍԴ),- Երեւանում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանի նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը: Նրա խոսքով, որեւէ Վարչական դատարան չի ներկայացվել որեւէ հայտ ընտրական գործընթացի վերաբերյալ: «Դա հաստատում է այն, որ ընդդիմությունը մտադիր չէր ընտրությունների արդյունքները իրավական ճանապարհով բողոքարկել: Եթե մարդիկ կանգնում էին փողոցում եւ զինվում, ապա նրանք չէին մտածում իրավական ճանապարհի մասին, այլ մտածում էին բռնի գործողությունների մասին»,- ընդգծել է Սողոմոնյանը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |