ՀՀ թանգարանները միասնական էլեկտրոնային տոմսային համակարգ կունենան![]() 9 փետրվարի 2018 - 10:45 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի թանգարանները միասնական էլեկտրոնային տոմսային համակարգ են ունենալու: ՀՀ Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, այս մասին վարաչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանն ասել է մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Նա տեղեկացրել է, որ համակարգը նախատեսում են 3 ամսից ներդնել Երևանում, իսկ 7 ամսից՝ ամբողջ հանրապետությունում: Ամփոփելով 2017-ին մշակույթի ոլորտի կարևոր իրադարձությունները՝ նախարարը հայտնել է, որ Հայաստանի ազգային պատկերասրահում Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված «Արարում» խորագրով ցուցահանդեսը այցելությունների ռեկորդային թիվ է գրանցել՝ 46.207 այցելու. մեկ ամսում պատկերասրահի եկամուտը կազմել է մոտ 15 մլն դրամ: Նախորդ տարում ոլորտում իրականացվել է մոտ $2,8 մլն-ի ներդրում. մասնավոր ներդրումը կազմել է $2,6, պետական համաֆինանսավորումը՝ մոտ $103.000: Սահմանամերձ 13 համայնքում ստեղծվել է 13 կենտրոն, որտեղ մոտ 350 երեխա անվճար հիմունքներով ներգրավված է արվեստի տարբեր ճյուղերի խմբակներում: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |