Ալիևը սպառնում է՝ «Երևանն ու Զանգեզուրը մեր պատմական հողերն են»![]() 9 փետրվարի 2018 - 10:54 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ սպառնալից ելույթ է ունեցել, այս անգամ «Ենի Ադրբեջան» կուսակցության համագումարում, որտեղ հայտարարել է, թե «Երևանն ու Զանգեզուրն ադրբեջանցիների պատմական հողերն են»: Դիմելով ադրբեջանցի երիտասարդներին՝ նա ասել է, թե «չի կարելի մոռանալ պատմական հողերի մասին»: Տարածաշրջանում են գտնվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Բաքվում Ալիևի հանդիպումից հետո նրանք փետրվարի 8-ին ժամանել են Երևան։ «Դա պետք է դառնա մեր ապագա գործունեության ուղղությունը, ինչպես և այժմ, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: Մեր պատմական հողերն են Երևանի խանությունն ու Զանգեզուր-Գյոյչան»,-ասել է նա, հայտնում է Haqqin.az-ը: Ադրբեջանի նախագահը հավելել է, որ ապագայում հարկավոր է ավելի ակտիվ լինել այդ հարցում և այդ թեմայով ցուցահանդեսներ ու շնորհանդեսներ անցկացնել աշխարհի տարբեր վայրերում: «Որովհետև Երևանն ու Զանգեզուրը մեր պատմական հողերն են, և ադրբեջանցիները պետք է վերադառնան այդ հողեր: Դա է մեր քաղաքական և ռազմավարական նպատակը և մենք պետք է փուլ առ փուլ մոտենանք այդ նպատակին»,-ասել է Ալիևը: Ավելի վաղ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի հայտարարությունը Երևանը 1918-ին հայերին նվիրելու մասին, ասել էր. «Ավելորդ չէր լինի հնարավորություն տալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին մասնակցել Երևանի 2800-ամյակի տոնական միջոցառումներին»։ «Առաջին անգամը չէ, որ Բաքվից այդպիսի հայտարարություններ են անում: Դա մոտավորապես այն շարքից է, որ ասում են Արցախն էլ պատմական Ադրբեջանի տարածք է», - նշել էր Նալբանդյանը: Ադրբեջանցի պատմաբանները, պետական այրերն ու քարոզիչները պարբերաբար հայտարարում են Անդրկովկասյան ֆեդերացիայի փլուզման ու Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի անկախացման փուլում Երևանը հայերին որպես մայրաքաղաք «նվիրելու» կամ անգամ 100 տարով այն «ժամանակավորապես հանձնելու» մասին։ Ընթերցեք նաև.ԱԳՆ խոսնակ. Ալիևի խոսքերը նույնիսկ Ադրբեջանում են ծաղրում Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |