ՌԴ-ից առաջին փորձնական գնացքն Ադրբեջանի տարածքով հասել է Իրան![]() 9 փետրվարի 2018 - 12:01 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 8-ին Ռուսաստանից դուրս եկած առաջին փորձնական գնացքը Ադրբեջանի և Իրանի երկաթուղային ցանցերն ապագայում միացնելու համար կառուցվող Կազվին-Ռեշտ-Աստարա արկաթուղով հասել է իրանական Աստարա շրջան: Ադրբեջանական Turan գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտնում է «Ադրբեջանի երկաթգծեր» պետական ընկերությունը: Գնացքը տեղափոխել է փայտանյութ, այն բեռնաթափվել է Իրանում: Երկաթուղու ամբողջական շահագործումը նախատեսվում է սկսել 2018 թվականի մարտին: Իրանական IRNA պետական գործակալության փոխանցմամբ, ՌԴ-ն, Իրանը և Ադրբեջանն այժմ բանակցում են երկաթուղով մարդատար գնացնքեր գործարկելու շուրջ: Երկաթուղին, սակայն, առայժմ կապված չէ իրանականան երկաթուղային ցանցի հետ, քանի որ իրանական սահմանամեր Աստարայից Կազվին հատվածը կառուցված չէ։ Ադրբեջան-Ռուսաստան երկաթուղով իրանական երկաթուղին միացնող Ղազվին-Ռեշթ-Աստարա երկաթգծի երկարությունը 375 կմ է: Այն նախնական հաշվարկներով սկզբնական շրջանում տարեկան կկարողանա փոխադրել 1,4 մլն ուղևոր և 5-7 մլն տոննա բեռ, իսկ հետագայում դրանով կարող է փոխադրվել մինչև 20 մլն տոննա բեռ: Երկաթգծի ողջ տարածության վրա կկառուցվի 22 թունել և 15 կամուրջ: Երկաթգիծը «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի մի մասն է: Այն պետք է Հյուսիսային Եվրոպան, Սկանդինավիան և Ռուսաստանն Իրանի տարածքով կապի Պարսից ծոցի, Հնդկական օվիկանոսի և Հարավարևելյան Ասիայի պետությունների հետ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |