Խոակին Ֆենիքսը կարող է կատարել Ջոքերի դերը DC նոր ֆիլմում![]() 9 փետրվարի 2018 - 13:04 AMT PanARMENIAN.Net - Ամերիկացի դերասան Խոակին Ֆենիքսը կարող է կատարել չարագործ Ջոքերի դերը DC աշխարհի նոր ֆիլմում: Նա արդեն բանակցում է Warner Bros.-ի հետ: Դեռևս անվանում չունեցող ֆիլմի ռեժիսորը Թոդ Ֆիլիփսն է, նա պնդում է, որ Ֆենիքսն այդ դերի գլխավոր հավակնորդն է, գրում է Lenta.ru-ն Variety-ի վրա հղումով: Բեմադրիչը հանդիպել է դերասանի հետ 2017-ի վերջում և սպասել է, թե երբ հունի մեջ կընկնեն ստուդիայի հետ բանակցությունները: Ըստ փորձագետների, Ջարեդ Լետոն, որը կատարել է Ջոքերի դերը «Ինքնասպանների ջոկատը» ֆիլմում, նախկինի պես կմնա DC աշխարհում, իսկ Ֆենիքսի մասնակցությունը չի անդրադառնա Լետոյի աշխատանքի վրա այդ դերում ապագայում նկարահանվելիք ֆիլմերում: Լետոյից առաջ Ջոքերի կերպարն էկրանին մարմնավորել են Հիթ Լեջերը, Ջեկ Նիքոլսոնը և Սեսար Ռոմերոն (հակառակ հաջորդականությամբ): Խոակին Ֆենիքսը հայտնի է դարձել Կոմմոդի դերով «Գլադիատորը» ֆիլմում: Նա նաև հայտնի է «Նշանները», «Ռուանդա» հյուրանոցը», «Խորհրդավոր անտառը», «Նա» ևա այլ ֆիլմերում իր դերերով: «Վարպետը» ֆիլմում դերի համար Ֆրեդդի Կուելլան ներկայացվել էր «Օսկարի»: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |