Facebook-ը փորձարկում է մեկնաբանությունների դեմ բողոքի կոճակը![]() 9 փետրվարի 2018 - 13:29 AMT PanARMENIAN.Net - Facebook սոցցանցը փորձարկում է մեկնաբանությունների դեմ բողոքի կոճակը՝ վիրավորանքների, ապատեղեկատվության և թեմայից դուրս քննարկումների դեմ պայքարելու նպատակով: Կոճակը կոչվում է Downvote («դեմ քվեարկել»), սակայն չի աշխատում որպես dislike: Նոր կոճակի սեղմումով մեկնաբանության հավանությունների քանակը չի պակասի, կառաջարկվի հայտնել սոցցանցի մոդերատորներին վիրավորանքի, ապատեղեկատվության մասին: Բացի այդ, արդյունքում մեկնաբանությունը չի երևա այն անձի համար, որը սեղմել է կոճակը: Downvote-ի քանակի հաշվառումը չի հրապարակվում, գրում է TJ-ն The Verge-ի վրա հղումով: Ոմանք սկսել են կասկածել, որ Facebook-ը մտադիր է մեկնաբանությունների կառավարման մեխանիզմ ներմուծել Reddit-ի օրինակով: Ընկերությունում ասել են, թե դեռևս ուղղակի «ցանկանում են հետադարձ կապ ապահովել» և հնրավարություն տալ օգտատերերին հայտնել կասկածելի մեկնաբանությունների մասին: Գործառույթը փորձարկվում է դեռևս միայն ԱՄՆ-ում, օգտատերերի սահմանափակ շրջանակում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |