Ալիևը Բերդիմուհամեդովից շատ գիրք է «գրել» 9 փետրվարի 2018 - 14:18 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 8-ին լույս է տեսել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բազմահատորյակի 53-րդ գիրքը՝ «Իլհամ Ալիև. Զարգացումն է մեր նպատակը»: 53-րդ գրքում հավաքված նյութերը ներառում են 2012թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ժամանակաշրջանը: Գրքում հավաքված են Ալիևի աշխատանքային այցերի, բանակցությունների, հայտարարությունների, ստորագրված փաստաթղթերի, այլ երկրների նախագահների հետ հանդիպումների, ընդունելությունների մասին նյութերը: Գրքերը լույս են տեսնում զարմանալի արագությամբ և պարբերականությամբ՝ փետրվարի 7-ին լույս էր տեսել 52-րդ հատորը, փետրվարի 6-ին՝ 51-րդը: Ընդհանուր առմամբ, 2012-ի սեպտեմբերից ի վեր լույս է տեսել Ալիևի բազմահատորյակի 11 հատոր: Ալիևի բոլոր գրքերում նկարագրված են այն քաղաքական իրադարձությունները, որոնց նա մասնակցել է: Ադրբեջանի նախագահին հաջողվել է նույնիսկ գերազանցել Թուրքմենստանի նախագահ Ղուրբանգուլի Բերդիմուհամեդովին, որի հաշվին 40 գիրք կա: Բերդիմուհամեդովն իր գրքերում ավելի լայն թեմաների է անդրադառնում՝ գրելով ԶՈւ, դեղաբույսերի, թեյի, թուրքմենական ավանդույթների և «երջանիկ կյանքի» մասին: Միայն 2016-ին Թուրքմենստանի նախագահը 7 գիրք է գրել: Թուրքմենստանի դպրոցներում ուսուցիչներից և աշակերտներից պահանջում են մեջբերումներ անել Բերդիմուհամեդովի գրքերից: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով Մարտ ամսին նույնպես վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցվել էր 0.25 տոկոսով Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրեն․ Կարևոր այց ՀՀ` ապրիլի 5–ի բարձր մակարդակի միջոցառումից հետո Նա մի շարք հանդիպումներ կունենա Հայաստանում «Տավուշը հանուն հայրենիքի»․ Իշխանությունը հայտարարել է՝ չի երաշխավորում սահմանազատված տարածքի բնակիչների անվտանգությունը Նշվում է, որ ամբողջ գործընթացը հակասում է Սահմանադրությանն ու օրենքներին, հետևաբար՝ պետք է կասեցվի Վարչապետն օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ է նշանակել Նրանք կունենան հասարակական հիմունքներով խորհրդականի կարգավիճակով |